Մենք չենք կարող գնել Մբապեին․ Խոսեպ Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե ինչու հնարավոր չէ իրենց թիմ բերել մադրիդյան «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին։
«Աստղային հարձակվողները մեզ մոտ չեն գա, որպեսզի փոխարինեն Հոլանդին։ Մենք պետք է գտնենք մի երիտասարդ մարզիկի, ով կահամձայնի այդ դերին, կամ էլ ֆուտբոլիստի, ինչպիսին Բոբն է, Մաքեյթին, Ֆոդենը։ Հնարավոր է առանց Էրլինգի մենք այլ ձեւով խաղանք։ Սակայն մենք լուծում կգտնենք։ Բայց չենք կարող գնալ ու գնել Մբապեին»,- BeanymanSports-ի հաղորդմամբ՝ ասել է Գվարդիոլան։
Հիշեցնենք, որ ԱՊԼ շրջանակում «Մանչեսթեր Սիթին» չորրորդ հորիզոնականում է՝ 38 միավորով։
Կարծիքներ