Իրանն ու ՌԴ-ն կբանակցեն նոր ատոմակայանի կառուցման շուրջ

Ռուսական «Ռոսատոմ» ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ առաջիկայում կմեկնարկեն Իրանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները։
Նշելով, որ Թեհրանը և Մոսկվան նախատեսում են համագործակցել փոքր և մեծ ատոմակայանների կառուցման հարցում, Լիխաչովը հավելել է․ «Առաջիկայում Իրանում կմեկնարկեն հերթական խոշոր ատոմակայանի կառուցման շուրջ բանակցությունները»։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Լիխաչովը հավելել է. «Իրանի իշխանություններին փոխանցվել են նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ համաձայնագրերը»։
Այս հայտարարությունը հնչում է ուրբաթ օրը ԻԻՀ և ՌԴ նախագահներ Մասուդ Փեզեշքյանի և Վլադիմիր Պուտինի՝ Կրեմլում կայացած հանդիպումից հետո։ Հանդիպմանն անդրադառնալով երկու երկրների միջև Համատեղ համապարփակ ռազմավարական պայմանագրին, Փեզեշքյանը նշել էր, որ փաստաթղթի ստորագրումը կամրապնդի Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն անվտանգության, մշակութային և առևտրային ոլորտներում։ ԻԻՀ նախագահն անդրադարձել էր նաև Իրանում նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ Թեհրանի ու Մոսկվայի համաձայնագրի գործադրմանը։
Ուրախություն հայտնելով ԻԻՀ նախագահի հետ հանդիպման կապակցությամբ, Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ երկու երկրների համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման և հարաբերությունները բոլոր հարթություններում ընդլայնելու հնարավորություն է։
Կարծիքներ