Ինչու են մոլագար համառությամբ շարունակում ամեն օր նվաստանալ թուրքերի առաջ
Բրյուսելում տեղի ունեցած միջադեպը, երբ Թուրքիայի դեսպանատանը պաշտոնական ընդունելության ժամանակ Ադրբեջանի դեսպան Վագիֆ Սադիկովը սպառնացել էր սպանել ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանին, միանգամայն հասկանալի և տրամաբանական է, թե Ադրբեջանի իրական քաղաքականության, թե Հայաստանի իշխանությունների կեղծ «հաշտության» դիվանագիտական ռազմավարության ներքո։
Պարզից պարզ է, որ թուրքամետ տեղեկատվական աղբը «Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության» մասին, որը Հայաստանի "հպարտ քաղաքացիների" գլուխները լցվում է այս իշխանության «բարձր հովանու ներքո» չի կարող փոփոխել իրականությունը թուրքերի իրական վերաբերմունքի կոնտեքստում հայերի նկատմամբ։
Ի դեպ, ինձ մոտ բացարձակապես հարց չի առաջանում, թե ինչու է Տիգրան Բալայանը ներկա գտնվել թուրքական միջոցառմանը։ Դա միանգամայն համապատասխանում է թուրքերի առաջ ինքնաստորացվելու քաղաքականությանը, որը վարում է ՀՀ ներկայիս իշխանությունը։
Սակայն պետք է ընդգծել, որ այս պատմության մեջ ամենատհաճն այն է, որ Հայաստանի ԱԳՆ-ն, կառավարությունը, խորհրդարանը շատ լավ հասկանում են, որ թուրքերի և ադրբեջանցիների համար ցանկացած հայ թշնամի է, որին պետք է սպանել, և փաշինյանական իշխանությունների թուրքամետ քաղաքականությունը միայն նպաստում է «Հայկական հարցին» մեկընդմիշտ վերջ տալու թուրք-ադրբեջանական տանդեմի ռազմավարությունը։
Սակայն ինչո՞ւ են ինչ-որ մոլագար համառությամբ Հայաստանի թավշյա իշխանությունները շարունակում ամեն օր նվաստանալ թուրքերի առաջ։
Ինչո՞ւ։ Լավ, կարելի է ասել, որ եթե հայկական իշխանությունները սիրում են ծաղրի առարկա դառնալ ամբողջ աշխարհի առջև, դա իրենց անձնական գործն է, բայց փաշինյանական իշխանություններն իրենց պահվածքով ոչ միայն իրենք իրենց են նվաստացնուն, այլև ՀՀ բոլոր «հպարտ քաղաքացիներին» ներառյալ։
Իսկ Ադրբեջանի դեսպան Սադիկովն ասել է ճշմարտությունը, այո, ադրբեջանցիները ցանկանում են սպանել հայերին՝ անկախ հայերի քաղաքական նախասիրություններից։ Ի՞նչ կլինի հետո։
Ոչինչ, առավելագույնը ինչ-որ անատամ բողոքի նոտա կտան ու հետո նորից կշարունակեն դեմքի երջանիկ արտահայտությամբ լուսանկարվել՝ Էրդողանի ինչ-որ գրքով գրկախառնված ինչ-որ հերթական "թուրքական տանը"։
Կարծիքներ