Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը  

Ապրիլին Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովը  

Երևանում՝ ապրիլի 28-30-ը, կանցկացվի FINTECH360 միջազգային համաժողովը: Այն կկայանա ՀՀ Կենտրոնական բանկի, Յունիբանկի և Յունիստրիմ դրամական փոխանցումների համակարգի աջակցությամբ:

Fintech360 –ում բանկերի,  դրամական փոխանցումների և վճարային համակարգերի, IT ընկերությունների, ստարտափերի ղեկավարները կքննարկեն թե ինչպես նոր տեխնոլոգիաները կօգնեն բիզնեսի առաջխաղացմանն ու զարգացմանը: 

Օրակարգի կարևոր թեմաներն են՝
Ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների վարքագծային հատկանիշները ,
Ինչպե՞ս բարձրացնել հաճախորդների լոյալությունը սուրմրցակցային պայմաններում,
Big Data-ն ֆինանսական մարքեթինգում,
Ինչպե՞ս է արհեստական բանականությունն օգնում բարձրացնել ռիսկերի կառավարման արդյունավետությունը և նվազեցնել ծախսերը,
Կիբերանվտանգությունը թվային դարաշրջանում,
RegTech և համապատասխանության ռիսկերի արդյունավետ կառավարում,
Կարգավորում և նորարարական տեխնոլոգիաները ֆինանսական ոլորտում:
Քննարկումներն ու թեմատիկ կլոր սեղանները համաժողովի մասնակիցներին հնարավորություն կտան փոխանակվել փորձով, ընդլայնել գործարար կապերի շրջանակը և ձեռքբերել նոր գործընկերներ:

Fintech360-ը կկայանա Holiday Inn Yerevan Republic Square հյուրանոցի դահլիճում, ինչպես նաև ՀՀ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Մասնակիցները սպասում են ոչ միայն հագեցած բիզնես օրակարգ, այլև անմոռանալի մշակութային ծրագիր: Հայաստան այցը կհիշվի Գեղարդ, Գառնի, Դիլիջան և Սևանա լիճ հետաքրքրաշարժ ճանապարհորդություններով:
Համաժողովի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու և և գրանցվելու համար այցելեք www.fintech360.io