1100 հարցվածների 0,7 տոկոսն է Արցախի կարգավիճակի հարցը նշել որպես օրախնդիր

1100 հարցվածների 0,7 տոկոսն է Արցախի կարգավիճակի հարցը նշել որպես օրախնդիր

Գելլափի վերջին հարցումներում, եթե դրանք անաչառ են, այսինքն՝ սարքված չեն, կան ուրախացնող ցուցանիշներ։ Մասնավորապես, եթե անցյալում բնակչության մի հսկա հատված հայտարարում էր, որ չի մասնակցելու ընտրություններին եւ դա, ըստ որոշ տեղեկությունների, մոտ 40 տոկոս էր կազմում, ապա այժմ այդ ցուցանիշը էականորեն նվազել է։ Միանշանակ մասնակցելու եմ ընտրություններին ասողների քանակը 55,3 տոկոս է, ավելի շուտ մասնակցելու եմ ասողները մոտ 12 տոկոս են, այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ ընտրողների 67 տոկոսը կգնա քվեարկության, միանշանակ չեմ մասնակցելու ասողների քանակը 20 տոկոս է դարձել, ավելի շուտ չեմ մասնակցելու՝ 10 տոկոս, սակայն ընտրությունների մոտենալուն զուգահեռ այս թիվը ավելի կնվազի։

Սակայն հունիսյան հարցման մեջ մի տխրեցնող փաստ էլ արձանագրեցինք։ Ձեր կարծիքով որոնք են ներկա պահին ՀՀ առջեւ կանգնած ամենսուր խնդիրները հարցին պատասխանելիս առաջին տեղում նշվել է անվտանգության խնդիրը՝ հարցվողների 27,2 տոկոսը դա է նշել, ապա գալիս են սահմանների հարցը, գերիների վերադարձը, խաղաղություն, տնտեսական կայունություն, սոցիալական խնդիրներ, բանակ, գորազրկություն եւ միայն հարցվողների 0,7 տոկոսն է նշել Լեռնային Ղարաբաղի ստատուսը։
Ցավալի է, բայց պետք է արձանագրենք, որ Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը Արցախի կարգավիճակի հարցը դուրս մղեցին մեր ժողովրդի օրակարգից եւ հայ հասարակությունն արդեն հաշտվել է այն մտքի հետ, որ Արցախն այլեւս անկախ չի լինելու, միջազգայնորեն հաստատված կարգավիճակ չի ունենալու։