ՔԿ-ն, մինչև նման հայտարարությունը, պետք է Կուտոյանի համալիր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն ունենար

ՔԿ-ն, մինչև նման հայտարարությունը, պետք է Կուտոյանի համալիր դատահոգեբուժական փորձաքննության եզրակացություն ունենար

Փաստորեն, Գեորգի Կուտոյանի կինը, տեղյակ լինելով, որ դեկտեմբերի սկզբներին խիստ անհավասարակշիռ, հուզված և ալկոհոլ օգտագործած վիճակում գնացել էր Պարույր Սևակի փողոցի վրա իրենց բնակարան ու այնտեղ 40 անգամ անկանոն կրակել տան պատին, չի կանգնեցրել նրան, երբ ասել է, որ ուզում է նույն բնակարանում 2-3 օրով հանգստանալ։ Շատ իրավաբանների, փաստաբանների, քաղաքական գործիչների մոտ առնվազն տարակուսանքի տեղիք են տվել Քննչական կոմիտեի տարածած մանրամասները։

Որքանո՞վ է հոգեբանական առումով հավանական, որ կինն ամուսնու այս ընկճված կամ ոչ հավասարակշիռ վիճակի մասին տեղյակ լինելով՝ չփորձեր կանգնեցնել նրան կամ այդ բնակարան չգնար շատ ավելի շուտ։

Այս և այլ հարցերի, մասնավորապես, առեղծվածային մահվանը նախորդած զանգվածային պսիխոզի դրսևորումներն, երբ մարդիկ ասում են, թե ով է լինելու հաջորդը, անդրադառնում  է ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դասախոս, հոգեբան Հրանտ Ավանեսյանը։ Հարցին, թե ինչու կինը չի կանգնեցրել, ինչու չի անհանգստացել, նա ասաց՝ հիմքերը որտեղի՞ց ունենք, որ չի անհանգստացել։

Ինչ վերաբերում է հարցին, թե մարդը և ոչ սովորական մարդը, այլ հատուկ ծառայությունների նախկին ղեկավարն ինչ հոգեբանական վիճակում պետք է եղած լինի տան պատերին 40 կրակոց արձակելու համար, ապա Ավանեսյանն ասում է․

«Իրականում այս դեպքի վերաբերյալ իմ միակ պատասխանը կարող է լինել հետևյալը։ Անհրաժեշտ է հետմահու համալիր հոգեբանա-հոգեբուժական փորձաքննության եզրակացություն։ Եթե դա Քննչականն ունենար, նոր կարող էր մանրամասն ներկայացնել»։

Հոգեբանը նշեց, որ հետմահու հոգեբանա-հոգեբուժական համալիր փորձաքննությունը վաղուց ի վեր իրականացվում է Հայաստանում։