Թուրքիայի իշխող կուսակցությունը քննարկում է համընդհանուր ընտրությունների տարբեր տարբերակներ, սակայն դրանք հետաձգելու մտադրություն կամ որոշում չկա։
Այս մասին գրում է Hürriyet թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
«Արդարություն և զարգացում» կուսակցությունում (AKP) դիտարկվում են բոլոր տարբերակները, սակայն մինչ այժմ ընտրությունները հետաձգելու որոշում կամ մտադրություն չկա։ Կարելի է ասել, որ նախագահ Էրդողանը կողմ է մայիսի 14-ին ընտրությունների անցկացմանը, իսկ կուսակցության որոշ անդամներ՝ հունիսի 18-ին։
Նշվում է, որ նախագահ Էրդողանը ընտրությունների հետ կապված մտահոգություններ չունի։ Բարձրագույն ընտրական հանձնաժողովը (ԲԸՀ) կաշխատի երկրաշարժի գոտուց տեղափոխվածների քվեարկության կազմակերպման ուղղությամբ՝ տարաձայնություններից խուսափելու համար»,- նշում է պարբերականը։
Թուրքիայում համընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել 6 ամսից մեկ տարի ժամկետով։
Ըստ հրապարակման՝ ԲԸՀ-ն հանդես կգա համապատասխան նախաձեռնությամբ։
Թուրքիայում ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին, սակայն մի շարք քաղաքական գործիչներ կոչ են արել հետաձգել քվեարկությունը՝ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի պատճառով։ Մասնավորապես, նման առաջարկով է հանդես եկել խորհրդարանի նախկին նախագահ, նախկին փոխվարչապետ Բյուլենթ Առընչը։