Հասարակություն

Տիգրան Առաքելյանի հարազատները մտավախություն ունեն նրա կյանքի համար

Տիգրան Առաքելյանի հարազատները մտավախություն ունեն նրա կյանքի համար

Քննչական կոմիտեն վերջապես երկար ձգձգումներից հետո պաշտոնապես հրապարակեց, թե ինչի համար է ՀԱԿ նախկին գործիչ ու Նիկոլի նախկին համակիր  Տիգրան Առաքելյանը քրեական հետապնդման ենթարկվում՝ «Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով շորթում կատարելու և դատավորին արատավորող տեղեկությունների հրապարակմանն օժանդակելու մեղադրանքով»։ Հուլիսի 27-ին երեկոյան նրան կալանավորել են և տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ։ Դատարանը բավարարել է դատախազության  վերաքննիչ բողոքը ընդդեմ Առաքելյանի նկատմամբ տնային  կալանք կիրառելու վերաբերյալ։ 

Քննչական կոմիտեի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ ՀԱԿ նախկին ակտիվիստին կալանավորել են երկու մեղադրանքի շրջանակներում` 8 տարի առաջ հարուցված քրեական գործի եւ Դոգի մեղադրանքի շրջանակներում։ ՔԿ-ն տվյալներ է ունեցել, որ 2015 թվականին Առաքելյանը  «Facebook»-ում «Arpine Avagyan» ֆեյքի միջոցով «գրվել» է մի տղամարդու հետ: Ապա «Skype»-ով նրա «մտերիմ կինը» այդ տղամարդու հետ վարել է ինտիմ բնույթի զրույցներ, գայթակղել է, ստիպել է մերկանալ տեսախցիկի առաջ, նկարել է, գցել է «Youtube», հղումն էլ ուղարկել է տղամարդուն, սպառնալով, որ եթե վերջինս իրեն չտա 5000 դոլար, տեսանյութը կհրապարակի։ Ըստ ՔԿ, տղամարդը մերժել է։ Այս գործը ժամանակին քննել էր ԱԱԾ-ն, սակայն երկար քննություննից հետո յան կարճվել է վաղեմությամբ։ Տիգրան Առաքելյանը իր մեղքը մինչև վերջ չի  ըն դունել, սակայն մինչը անցյալ տարվա հոկտեմբեր ամեն ամիսը գնացել է, պարտաճանաչ ստորագրություն է տվելմ որ չի բացակայում քաղաքից։  Եւ ահա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը որոշում է, որ կարող է հիմնավորել մի գործ, որը չի կարողացել բացահայտել Գորիկ Գուրգենիչը։ 

Հիշեցնենք՝ մոտ 1 ամիս առաջ Տիգրան Առաքելյանը տեսանյութ էր հրապարակել, որում պնդում էր, որ խոշտանգումների է ենթարկվել անձմաբ Քննչական կոմիտեի ղեկավարի և Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանի կողմից։ Տեսանյութը լայն տարածում էր գտել, և 30-ից ավելի իրավապաշտպաններ դատապարտեցին Տիգրան Առաքելյանի նկատմամբ իրականացված խոշտանգումները։ ԱԱԾ-ում դրանց վերաբերյալ քրեական գործ հարուցվեց։ Մեր տեղեկություններով, կա դատաբժշկական եզրակացութուն, որով Առաքելյանի մարմնի վրա հայտնաբերվել են բազմաթիվ մարմնական վնասվածքներ։ ՄՌՏ հետազոտությամբ հայտնաբերվել են էլեկտրաշոկերի հետքեր։ Առաքելյանի հարազատները մտավախություն ունեն, որ նրա կյանքին վտանգ է սպառնում։

Երկրորդ դրվագով, ՔԿ-ն հաղորդում է, որ Տ․Առաքելյանը, մտերիմ հարաբերություններ ունենալով «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի հետ, քրեական վարույթով մեղադրյալ, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի հետ մի դատավորի նկատմամբ արատավորող տեղեկություններ են տարածել` նա «համացանցից 2023թ․ ապրիլին ներբեռնել է դատավորի լուսանկարը, համապատասխան ծրագրային հավելվածների միջոցով մոնտաժել այն, դրա վրա կատարել դատավորին վերաբերող անպարկեշտ արատավորող գրառումներ: Ապա լուսանկարն ուղարկել է Վարդան Ղուկասյանին, ով 2023թ․ ապրիլի վերջին ուղիղ  հեռարձակմամբ, հրապարակային, բոլորին հասանելի «youtube.com» ինտերնետային կայքի միջոցով տեսաելույթի ընթացքում հրապարակել է դատավորին արատավորող տեղեկություններ։ Այսինքն՝ համակարգչային տեխնիկայի ոլորոտում իր ունեցած հմտություններն օգտագործելով, դատավորի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տրամադրելու միջոցով նա օժանդակել է Վարդան Ղուկասյանի կողմից հանցանքի կատարմանը: Քննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ Տ.Առաքելյանը, Վարդան Ղուկասյանի կողմից սոցիալական ցանցերում ունեցած տեսաելույթների, հրապարակած տեղեկատվության արհեստական դիտումների քանակ և մասշտաբայնություն ապահովելու նպատակով, օգտագործել է ավտոմատացված ծրագրեր, ստեղծել ու վարել է ֆեյք օգահաշիվներ՝ այդ կերպ նպաստելով  Վ․Ղուկասյանի նպատակների իրականացմանը, ինչպես նաև տիրապետել է շորթումներ իրականացնելու համար հարմարեցված ծրագրերին»: 

Հենց վերջին դրվագի քննության ժամանակ է Առաքելյանը խոշտանգումների ենթարկվել: Թե ինչ ընթացք ունի խոշտանգումների գործը, չեն հաղորդում։ 

Տիգրան Առաքելյանը չ ի ընդունում մեղադրանքները։ Նա ունի հանրային պաշտպան, որին ոչ մի կերպ չի կարողանում փոխել։ 

Առաքելյանի մտերիմները «Հրապարակին» հայտնեցին, որ  Տիգրան Առաքելյանին առաջին  անգամ բերման են ենթարկել հունիսի 14-ին ու հարցաքննել են բոլորովին այլ գործի շրջանակներում։ Նրա հետ առերեսել են մի տղամարդու, որը Առաքելյանի մասին ասել է, որ նա «պեչատ սարքող» է։ Առաքելյանն այդ տղամարդուն չի ճանաչել։ Դրանից հետո նրան տուն են ուղարկել, ապա կրկին նրա հետևից են եկել, ներկայացնելով 8 տարվա վաղեմության գործը։ Հարազատները համարում են, որ Տիգրան Առաքելյանին թիրախավորելով, իրականում ուզում են նյութեր հավաքել ավելի բարձրաստիճան պաշտոնյաների դեմ, մասնավորապես` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի եւ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ում հետ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը հակասություններ ունի եւ ենթադրում է, որ իր եւ իր կնոջ մասին տեղեկատվությունը Դոգին են փոխանցել նրանք։ 

Հավելենք, որ հարազատները մտավախություն ունեն Առաքելյանի կյանքի համար, քանի որ «բերդում նրա հետ կարող է ամեն ինչ էլ պատահել»։ 

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչ տեղի կունենար, եթե…

Ի՞նչ տեղի կունենար, եթե…

Առավոտ վաղ իրավապահները խուզարկություն են սկսել Գագիկ Ծառուկյանի տանը: Դա նշանակում է, որ ստանալով Ս...

×
Gallery Image