Բողոքավորների կասկածելի անցյալի մասին հերթական գրառումը

Բողոքավորների կասկածելի անցյալի մասին հերթական գրառումը

Արցախում վերջին օրերին տեղի ունեցած բողոքի ակցիաերի մասին չեն դադարում արցախցիների գնահատականները առ այն,որ բողոքավորները կասկածելի անցյալ ունեցող, ապաքաղաքական անձիք են, որոնք մեկ ամսում կուսակցություն են հիմնել ու մտել ընտրապայքարի մեջ։

Հերթական գրառումով է հանդես եկել արցախցի օգտատեր Լեւոն Սահակյանը

«Խոստացել էի, չ՞է, որ հերթով կհրապարակեմ մայրաքաղաքում սուտի ակցիաներ իրականացնող խմբավորման անդամների կենսագրությունները։
Անցնենք առաջ։
Մյուս սուպերհեղափոխականը դա Արցախ աշխարհի մասին զօրուգիշեր մտածող, արդարադատության մարտիկ Ավետ Վլադիմիրի Ավանեսյանն է, կամ ,,Լուչի Վալոդի տղա Ավետը,,։
Ի դեպ` այդ անհասկանալի ,,կուսակցության,, պատգամավորների ցուցակում 9-րդ տեղն է զբաղեցնում։
Ավետի արկածների և հանցանքների մասին քաղաքում շատ շատերը գիտեն, ուստի չեմ կարծում, որ մեկը կմտնի գրածիս տակ և կփորձի մարդկանց հակառակը համոզել։ Քաղաքը փոքր է, հարգելիներս, չփորձեք հանկարծ` ծիծաղի առարկա կդառնաք։
Ավետ Ավանեսյանը հոր կապերի շնորհիվ 90-երի վերջերից, կամ 2000-րի սկզբից ԼՂՀ Գլխավոր դատախազությունում դատախազի պաշտոն էր զբաղեցնում։ Սեր ունի թե ալկոհոլային խմիչքների, թե թմրանյութերի, ինչի ազդեցության տակ պարբերաբար ծեծի էր ենթարկում ընտանիքի անդամներին։ Օրերից մի օր էլ, հերթական վեճի ժամանակ, դանակով հարվածներ է հասցնում աներոջ որդուն, ով ծանր վիճակում տեղափոխվում է Ստեփանակերտի բժշկական կենտրոն։ Քրեական գործ է հարուցվում, նա կալանավորվում է, սակայն հետո դատարանի դատավճռով պայմանական ազատազրկման է դատապարտվում։
Դեպքից մի քանի տարի անց այցելում է Մարտունու շրջանի Գիշի գյուղում բնակվող իր տատու տուն, և նույն օրը, տան բակում, ալկոհոլային խմիչքների ազդեցության տակ մահացու վրաերթի է ենթարկում տատիկին և դիմում փախուստի։ Ժամեր անց հայտնաբերվում է իրավապահ մարմինների կողմից, որից հետո փորձում էր արդարանալ, թե ինքը չի եղել ղեկին, այլ իր անասնապահն է եղել և այլն։ Իրականությունը շատ շուտ պարզվում է, քրեական գործ է հարուցվում, սակայն հետագայում այն կարճվում է, եթե չեմ սխալվում հարազատների բողոքի բացակայության պատճառով։
Ահա թե ովքեր են խոսում արդարությունից և ովքեր են փորձում կեղծ հեղափոխականի դիմակով հայտնվել մեր խորհրդարանում։
Շարունակելի.»