Պատրաստ եմ 1 մլն եվրո տալ Մելիքբեկյանին և Մելենդեսին, միայն թե հեռանան

Պատրաստ եմ 1 մլն եվրո տալ Մելիքբեկյանին և Մելենդեսին, միայն թե հեռանան

«Խինես Մելենդեսի հետ խայտառակ պայմանագիր է կնքվել։ Նա լավ մասնագետ է, բայց իր երկրում կերազեր այնքան գումար ստանար, որքան՝ այստեղ։ Հայաստանում ստացած գումարը, կարծեմ, 20%-ն է իր երկրում ստացել։  Ավելի վաղ ես արգենտինացի մասնագետներ էի բերել, 5 հոգուն տալիս էինք տարեկան 500 հազար դոլար։ Նրանք շատ լավ աշխատանք էին տանում, ինձանից պահանջում էին ընկերական խաղեր պատանեկան հավաքականի համար։ Ինչու՞ այժմ 2 մլն եվրո մսխեցին։ Դեռ մի բան էլ Մելենդեսը շանտաժ է անում՝ ասելով, որ եթե Մելիքբեկյանը չընտրվի, ինքը կհեռանա։ Պատրաստ եմ 1 մլն տալ նրան և Մելիքբեկյանին, միայն թե թողնեն հեռանան։ Մելենդեսն իր բարեկամներին բերել լցրել է հայկական ֆուտբոլ։ Նրանք մարզիչ են, թե չէ»,-168․am-ին տված հարցազրույցի ընթացքում նշել է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։