Դատարանը Գևորգ Ալթունյանի մասով որոշում է կայացրել

Դատարանը Գևորգ Ալթունյանի մասով որոշում է կայացրել

Պաշտպանության նախարարության հասարակյնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանին դատարանը չի կալանավորել։ Քննչական մարմնի ներկայացրած միջնորդությունը դատարանը բավարարել է մասնակի և Ալթունյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է տնային կալանքը։

Հիշեցնենք, որ Ալթունյանը մեղադրվում է 2019-2021 թվականների ընթացքում խոշոր չափերով՝ 106.300.000 ՀՀ դրամ հափշտակելու գործով։ Նրան մեղադրանք է առաջադարվել  նախկին քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով։