Մտադիր են խափանել խորհրդարանի առաջին նիստը
Վրացական ընդդիմությունը մտադիր է խափանել հոկտեմբերի 26-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով ձեւավորված նոր գումարման խորհրդարանի առաջին նիստը։ Թբիլիսիում խորհրդարանի մոտ ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Զուրաբ Ջափարիձեն աղմկոտ հայտարարությամբ էր հանդես եկել, որը կարող է երկրի քաղաքական կյանքի վրա ունենալ բավականին լուրջ ազդեցություն։
Ջափարիձեն վրացական իշխող կուսակցությանն անվանել է «աղբ» եւ ընդգծել է, որ բողոքի հզոր ցույց պետք է անցկացվի նոյեմբերի 21-ին։ Դա վերջին օրն է, երբ ԿԸՀ-ն հայտարարելու է ընտրությունների վերջնական արդյունքների մասին։
Կարծիքներ