ՌԴ ԱԻՆ-ը մարդասիրական օգնություն է հասցրել Լիբանանի բնակչությանը
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 ինքնաթիռը մարդասիրական օգնության խմբաքանակ է հասցրել Լիբանանի բնակչությանը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։
«Հումանիտար գործողությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրահանգին համապատասխան և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարությամբ», - ասվում է հաղորդագրությունում։
Ըստ գերատեսչության` Իլ-76 ինքնաթիռը մոտ 24 տոննա ընդհանուր զանգվածով մարդասիրական բեռ է հասցրել, որում եղել է դեղորայք, սննդամթերք ( այդ թվում ՝ մանկական), ինչպես նաև առաջին անհրաժեշտության իրեր:
Սա Ռուսաստանի ԱԻՆ-ի մարդասիրական օգնության արդեն երրորդ հատուկ թռիչքն է։
Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:
Կարծիքներ