«Մեր ճշմարտությունը հասկանալու են աղետի գալուց հետո միայն». Լևոն Տեր-Պետրոսյանի մարգարեությունը

«Մեր ճշմարտությունը հասկանալու են աղետի գալուց հետո միայն». Լևոն Տեր-Պետրոսյանի մարգարեությունը

2017 թվականի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը Լևոն Տեր-Պետրոսյանն իր կուսակցակիցներին հավաքեց «Հայ ազգային Կոնգրեսի» Էրեբունու շտաբում և ելույթ ունեցավ նրանց առաջ: Այն ժամանակ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը ընդամենը 26000 ձայն էր հավաքել, և Տեր-Պետրոսյանի համախոհները հուսահատված էին: Առաջին  նախագահն այդ օրը ոգևորող, քաջալերող խոսք ուղղեց նրանց, որը չի պահպանվել: Սակայն հավաքի մասնակիցներից մեկը փոքր տեսանյութ է տրամադրել «Հրապարակին», ընդամենը երկու րոպե տևողությամբ մի հատված առաջին նախագահի ելույթից: Այսօր այն հնչում է որպես մարգարեություն: 

«Մի դասախոս կար, կոմունիզմի, սոցիալիզմի մասին դասախոսություն է կարդում մի գյուղում, ու էդ դասախոսը իր ճառն ավարտում է, ասելով, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի կոմունիզմ: Վերջին շարքերից մի ծերուկ է վեր կենում՝ ասում է. «Տղա ջան, բա փրկության ճամփա չկա՞»: Ուրեմն, մենք մեր ճանապարհին հավատում ենք: Խնդրում եմ,  ոչ մի կասկած չունենաք, որ ճշմարտությունը մեր կողմն է: Ոչ մի: Ուղղակի մի դժբախտություն կա, որ շատ-շատերը այդ ճշմարտությունը չեն հասկանում, հասկանալու են աղետի գալուց հետո միայն, որը մեզ համար ամենամեծ ողբերգությունն է լինելու: Մեր խնդիրն է, մեր առաքելությունը՝ կանխել այդ աղետը, ուրիշ ոչինչ: Հավատացեք ձեր ճշմարտությանը, և այս ճշմարտությունը վերջիվերջո հաղթելու է», - ասում է ՀՀ առաջին նախագահը, փաստորեն, երեք տարի առաջ կանխատեսելով 44-օրյա պատերազմը և դրան հաջորդած աղետալի իրադարձությունները: 

Մանրամասն՝ տեսանյութում