Ձեզ նայող աշակերտը ձեզնից ի՞նչ սովորի

Ձեզ նայող աշակերտը ձեզնից ի՞նչ սովորի

63-ամյա Հովիկ Աղազարյանի մշտական տղայական  կռիվներն տարբեր վայրերում արդեն նորություն չեն։ Ու եթե կարտոֆիլի պարկերին իր քացին վերջացավ «կարտոշկա ծախողի» կարտոֆիլի վնասով, ապա ազգային ժողովում նման սցենարներ ստեղծելը 18 տարեկանից ցածր երեխաների համար ոչ միայն վնասակար, այլ վտանգավոր են։ Ավելին, ճանաչողական նպատակներով աշակերտներ են բերում ազգային ժողով, որ նիստերը նայեն ու օրինակ վերցնեն։ Նիստերի ընթացքը նայելով, կարելի է ասել, որ ՔՊ- ականները մի «ողջ սերունդ են կրթում»։

ՔՊ-ականներ եմ ասում, որովհետև իրենք են իշխանություն, բացարձակ մեծամասնություն ու իրենց վարքագծով աղճատում են աշակերտների պատկերացումները։ Ինչու՞ չմտածել, որ դա անում են, որպեսզի ատելության, սև ու սպիտակի բաժանման թեզերը տարածեն նաև դպրոցներում։

Ինչքան հասկացա, աշակերտները այսօր ազգային ժողով էին եկել դնգստոցից հետո։ Գուցե դնգստոցին էլ են ներկա եղել, բայց ես այդպես հասկացա։ Ընդդիմադիր պատգամավորները լքել էին դահլիճը։ Նույնիսկ դատարանում առանց մեղադրյալի,  նրա մեղադրականը չեն կարդում։ Նիկոլ Փաշինյանը, (Չեմ սխալվում, այո, Նիկոլ Փաշինյանը, մեկ մարդու իշխանություն է) շատ մեղմ բառ եմ ասում՝ իր հերթական բամբասչիներին (Վահագն Ալեքսանյան, Արփի Դավոյան և նմանատիպ մնացյալներ) ամբիոն է տրամադրում, որպեսզի անպատվեն իրենց գործընկերներին։ Նույնիսկ գործընկեր բառին նրանք արժանի չեն,- նշում են իրենց ելույթներում։ Ինքս մանկավարժ եմ և մեծ դպրոցի տնօրեն եմ  եղել ու աշակերտներին միշտ սովորեցրել ենք, որ մարդու հետևից չեն բամբասում։ Առավել ևս անչափահաս երեխաների ներկայությամբ ատելություն, անհանդուրժողականություն, առաջացնող բառեր չեն ասում։ Աշակերտներ են բերել Ճանաչողական նպատակով և լայնաբերան, լայնածավալ կերպով քննարկվող հարցերին անդրադառնալու փոխարեն արատավորում են իրենց գործընկերներին։ Եթե աշակերտները չեն տեսել իրենց դնգստոցի կենդանի տեսանյութը, այնքան մանրամասն են պատմում, որ ավելի լավ կլիներ, տեսանյութը ցուցադրեին՝ առանց սուբյեկտիվ գնահատականների։ Ժողովուրդը մի լավ բառ ունի՝ օխտը ծովի մերան։ Նիկոլի «բամբասչի» պատգամավորները, որոնք հերթով բամբասում են իրենց գործընկերների հետևից, հենց այդ օխտը ծովի մերաններն են։  Ձեզ նայող աշակերտը ձեզնից ի՞նչ սովորի։