Ադրբեջանի կողմում կռվող արաբ գրոհայինները՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում․ «ՌԻԱ Նովոստի»․ մաս 3-րդ

Ադրբեջանի կողմում կռվող արաբ գրոհայինները՝ Լեռնային Ղարաբաղյան հակամարտության գոտում․ «ՌԻԱ Նովոստի»․ մաս 3-րդ

«Ալ-Համզայի դիվիզիան» համարվում է ամենամարտունակ խմբավորումներից մեկը Սիրիական ազգային բանակ կազմավորման մեջ։ Վերջինիս գրոհայինները սկսած 2013 թվականից կռվի մեջ են անդադար կերպով։ Խմբավորման ձեւավորումից ի վեր այն ֆինանսական աջակցություն է ստացել ԱՄՆ եւ Թուրքիայի կողմից։ Մասնավորապես՝ «Ալ Համզայի» զինանոցում Սիրիայում քիչ չեն ամերիկյան հակատանկային հրթիռային BGN-71 TOW համակարգերը։

Խմբավորման պարագլուխը թուրքական MIT հետախուզական ծառայության սպա Սեյֆ Աբու Բաքրն է, ով երկար ժամանակ եղել է Անկարայի գաղտնի գործակալը՝ ԻՊ-ում։ Թուրքիան ակտիվորեն օգտվում է ՍԱԲ-ի «Ալ Համզայի դիվիզիայի» ծառայություններից։ 2016 թվականին Թուրքիայի կողմից «Եփրատյան վահան» գործողության ժամանակ այս խմբավորման գրոհայինները առաջիններից մեկը մուտք գործեցին Ջարաբլուս եւ Քարքամըշ՝ Սիրիայի հյուսիսում։ Այս գրոհայինները, մարտի դաշտում թուրքական բանակի զինվորների հետ կողք կողքի էին հանդես գալիս եւ օգտվում թուրքական բանակի հրետանային եւ օդային օգնությունից եւ ցուցաբերում էին առանձնակի դաժան վերաբերմունք քուրդ բնակչության հանդեպ։ 2018 թվականին «Ալ-Համզան» մասնակցել է Աֆրին թուրքական ներխուժմանը՝ «Ձիթենու ճյուղ» գործողության շրջանակներում, իսկ 2019-20 թթ ակտիվորեն շարունակել է գրոհները Իդլիբում՝ ղեկավարվելով Անկարայի կողմից։ Այս խմբավորումն ունի զարգացած վարժանքային ճամբարների ցանց, որոնք կահավորված են տեխնիկայի վերջին խոսքով։ Հրամկազմը ուսանում է երկու լիարժեք ակադեմիաներում։ Նյութական ապահովվածությունը նույնպես գտնվում է բարձր մակարդակի վրա։ Համարվում է, որ նրանք ընդունակ են ցանկացած վայրագության եւ գազանության՝ խաղաղ բնակչության հանդեպ։