Ավագյանների 17 միլիոն դրամ արժողությամբ նվերը Ազգային պատկերասրահին

Ավագյանների 17 միլիոն դրամ արժողությամբ նվերը Ազգային պատկերասրահին

Երեկ՝ հուլիսի 23-ին, Արթիկի փոխքաղաքապետ Բորիս Ավագյանը և նրա կին՝ Միսս Աշխարհ 2014 Յուլյա Ավագյանը թանկարժեք նվեր մատուցեցին Հայաստանի Ազգային Պատկերասրահին: Խոսքը նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի «Աշուն» կտավի մասին է, որն ըստ մասնագետների գնահատման արժե 17 միլիոն դրամ: Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, վերջինս ողջունեց Ավագյանների նախաձեռնությունը: Ընտանիքը կտավը ժառանգել է Բորիսի պապից` հայտնի գիտնական, ակադեմիկոս Բորիս Պետրովիչ Ավագյանից: Վերջինս եղել է ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարության գիտության և քարոզչության վարչության պետ: 1985-1997թթ.՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ մանրէակենսաբանական բաժնի վարիչ: 1970թ եղել է կենսաբանական գիտությունների դոկտոր: 1971թ՝ պրոֆեսոր: 1985թ.՝ Իտալիայի գյուղատնտեսական ակադեմիայի թղթակից անդամ:

Բորիս Ավագյանը խաղողագործության և գինեգործության արդյունաբերական թափոնների օգտահանմամբ սպիտակուցավիտամինային նյութերի ստացման նոր ուղղության հիմնադիրն է: 

Բորիս Ավագյանի կինը՝ Յուլիան իր խոսքում նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է Հայաստանի մշակույթային ժառանգության մեջ ներդրում ունենալը:

 Ներկայացնում ենք միջոցառման տեսագրությունը: