Ովքեր են հյուրընկալվել ԱԺ-ում

Ովքեր են հյուրընկալվել ԱԺ-ում

Ազգային ժողովում հյուրընկալվել են Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ:

Երեւանի «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը։
 
Պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը հանդիպել է Երեւանի պետական համալսարանի, պետական կառավարման ակադեմիայի եւ Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողների հետ:
 
ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների ուսանողների հետ հանդիպումն անցկացրել է խորհրդարանական Սոնա Ղազարյանը:
 
Պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը հյուրընկալել է Երեւանի Սուրեն Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի աշակերտներին եւ ուսուցիչներին:
 
Խորհրդարանական Ջուլիետա Ազարյանը զրուցել է Երեւանի Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ: