Չնայած արյունալի ջարդերին՝ ԵՄ-ն նոր հնարավորություն է տալիս Սիրիային

Չնայած արյունալի ջարդերին՝ ԵՄ-ն նոր հնարավորություն է տալիս Սիրիային

Եվրամիությունը կշարունակի չեղարկել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները՝ չնայած երկրում բռնությունների սրմանը։

Այս մասին Բրյուսելում լրագրողների հետ զրույցում հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։

«Սա շատ բարդ քննարկում է։ Մենք կցանկանայինք տեսնել և տեսնում ենք, որ սիրիական իշխանությունները պատասխանատվության ենթարկեն նրանց, ովքեր իրականացրել են այս ջարդերը... Մենք կշարունակենք չեղարկել պատժամիջոցները»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերացումը հեշտացնում է բնակչությանը հիմնական ծառայությունների մատուցումը, այդ թվում՝ բանկային հատված մուտք գործելը։

«Մենք կքննարկենք այս ամենը, բայց այժմ մենք գնում ենք պատժամիջոցների չեղարկման ուղղությամբ»,- նշել է Կալլասը։