Սամվել Ալեքսանյանը թանկացրել է տոպրակները

Սամվել Ալեքսանյանը թանկացրել է տոպրակները

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում բարձրացրել են ժողովրդի վրա վաճառվող սննդային տոպրակների գինը։ Եթե նախկինում մեկ տոպրակն արժեր 10 դրամ, ապա երեկվանից սիթիներում այն վաճառվում է 15 դրամով։

Սուպերմարկետների աշխատողներն էլ քաղաքացիներին չեն զգուշացնում, որ գինը բարձրացել է, սպառողները դրա մասին տեղեկանում են ՀԴՄ կտրոններից։

Նշենք, որ այս ժամանակաշրջանում երկրում աննորմալ թանկություն է, հատկապես՝ առաջին անհրաժեշտության մթերքներն են թանկացել, միայն լուցկին է պահպանել իր տարիների գինը՝ 10 դրամ։