Ինչպես բացեցին ճանապարհը
Գրել էինք, որ Վարդենիսում լարված իրավիճակ է: Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Քանի որ իշխանությունը որոշել է փակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը՝ դրանով էլ ավելի բարդացնելով սահմանամերձ բնակիչների բնականոն կյանքը: Նշենք, որ ակցիային մասնակցում է նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը:
Քիչ առաջ, սակայն, վարդենիսցիները ճանապարհը բացել են, երբ տեղեկացել են, որ մարզպետը պատրաստ է գալ ու լսել իրենց: Ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Վարդենիսի մշակույթի պալատ, որտեղ հավանաբար սպասվում է հանդիպում մարզպետի հետ։ Մարզպետի հետ հանդիպումից հետո կշարունակեն ակցիան, թե ոչ՝ այս պահին հայտնի չէ:
Կարծիքներ