Երեւանն ու Բաքուն մոտ են համաձայնության հասնելուն․ Կայա Կալաս 

Երեւանն ու Բաքուն մոտ են համաձայնության հասնելուն․ Կայա Կալաս 

Եվրոպական Միությունը սպասում է, որ խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կկնքվի հնարավորինս շուտ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Կայա Կալասը՝ Եվրոպական քաղաքական համայնքի ֆորումի շրջանակներում։ Նա կարծիք է հայտնել, որ Երեւանն ու Բաքուն շատ մոտ են համաձայնության հասնելուն։ «Կարծում եմ, որ խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը համապատասխանում է բոլոր կողմերի շահերին»,- ասել է Կալասը։