Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձողների ցուցակում ընդգրկված են մինչև 1069 համարի ներքո գրանցված քաղաքացիներ

Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան վերադարձողների ցուցակում ընդգրկված են մինչև 1069 համարի ներքո գրանցված քաղաքացիներ

ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ներկայացնում է մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների ցուցակը:


Ցուցակում ընդգրկված են մինչև 1069 համարի ներքո գրանցված քաղաքացիները, ովքեր վերհաստատել են այս չվերթով հայրենիք վերադառնալու իրենց պատրաստակամությունը։

Չվերթի վերաբերյալ այլ մանրամասներ դեսպանատունը կհայտնի առաջիկայում։