«Ռազմական դրություն»՝ իմպիչմենթը կանխելու համար

«Ռազմական դրություն»՝ իմպիչմենթը կանխելու համար

Այսօր մենք լուր էինք հրապարակել, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է չեղարկել ռազմական դրությունը, քանի որ վախենում է, որ դրանից հետո վարչապետին անվստահություն հայտնելու հնարավորություն կառաջանա եւ  հենց մեծամասնության պատգամավորներն  իրեն անակնկալներ կմատուցեn` իմպիչմենթ սկսելով։

Գրել էինք նաեւ, որ «քայլ առ քայլ կվերացնեն ռազմական ռեժիմից բխող բոլոր սահմանափակումները։ Արդեն չեն գործում հավաքների, մամուլի հրապարակումների սահմանափակումները, հաջորդը կլինի երկրից մեկնելու հնարավորության վերականգնումը։Բայց ռազմական դրությունը կպահպանվի ռազմական՝ զորքի տեղաշարժի եւ այլ նպատակներով, իսկ իրական նպատակը կլինի վարչապետին անվստահություն  հայտնելու գործընթացը կանխելը»։ 

Մեր հրապարակումից մեկ օր էլ չի անցել, երբ կառավարությունից հաստատեցին այն։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ համապատասխան որոշում է ընդունվել, որով «այլևս վերացվում են 2020թ. սեպտեմբերի 27-ից Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ»: