Գեղամ Գևորգյանը կհանդիպի դասադուլ հայտարարած ուսանողներին

 Գեղամ Գևորգյանը կհանդիպի դասադուլ հայտարարած ուսանողներին

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գյուլումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով տեղեկացնում է ուսանողների և ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի միջև կայանալիք հանդիպման մասին։

Գյուլումյանը մասնավորապես գրել է․

«Այսօր հանդիպել ենք Երևանի պետական համալսարանի ռեկտորի ԺՊ Գեղամ Գևորգյանին` առաջիկա քննարկման ձևաչափը որոշելու:
Որոշեցինք հանդիպել առաջիկա երկուշաբթի օրը` դեկտեմբերի 2-ին, ժամը 13:30-ին, Պատմության ֆակուլտետի դահլիճում»։