Ինչու՞ ենք այս իրավիճակում․ Բուդանովը՝ Զալուժնիի հրաժարականի մասին

Ինչու՞ ենք այս իրավիճակում․ Բուդանովը՝ Զալուժնիի հրաժարականի մասին

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության պետ Կիրիլ Բուդանովը մեկնաբանել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի պաշտոնանկությունը։

Նա կասկածում է, որ նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատարի միջև տարաձայնություններ ծագած լինեին։

Միաժամանակ նա նշել է, որ նախագահի և զորահրամանատարի միջև անձնական տարաձայնություններ դժվար թե լինեն, քանի որ մեկը մյուսին ենթակա է։ Բացի այդ, Ուկրաինայի գլխավոր հետախույզը «ակնարկել է», որ Զելենսկին ճիշտ որոշում է կայացրել։

«Եթե ամեն ինչ լավ է, ամեն ինչ հիանալի է և ամեն ինչ ճիշտ է արված, ապա ինչո՞ւ ենք մենք այն իրավիճակում, որում գտնվում ենք»: – ասել է Բուդանովը CBC News-ին տված հարցազրույցում։