Ռուս հոքեյիստը կծել է մրցակցին ու տուգանվել

Ռուս հոքեյիստը կծել է մրցակցին ու տուգանվել

Ռուսաստանի հոքեյի երիտասարդական հավաքականի եւ «Մոնկտոն» թիմի խաղացող Ալեքսանդր Խովանովը տուգանվել է այն բանի համար, որ կծել է իր մրցակցի քիթը, մշտական առաջնության շրջանակներում ընթացող «Շարլոթաունի» դեմ մրցամարտի ժամանակ։

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։ Նշենք, որ տեղի էր ունեցել լեզվակռիվ Խովանովի եւ մրցակցի միջեւ, որն էլ ավարտվել էր նման միջադեպով։