Ինչու են կալանավորել Սահակաշվիլու կուսակցության ղեկավարին․ պարզաբանում է Վրաստանի վարչապետը

Ինչու են կալանավորել Սահակաշվիլու կուսակցության ղեկավարին․ պարզաբանում է Վրաստանի վարչապետը

Վրաստանի նոր վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պարզաբանել է, թե ինչու են կալանավորել վրացական «Ազգային միասնական շարժում» կուսակցության ղեկավար Նիկա Մելիային։

Ըստ Ղարիբաշվիլու, Մելիան կալանավորվել է Վրաստանի պառլամենտի վրա գրոհ կազմակերպելու համար, որը նա պլանավորել էր՝ պետության ուժը ստուգելու համար։

Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը պետություն է, որը առաջնորդվում է օրենքի գերակայությամբ։