Ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա. Փաշինյանը՝ Վանեցյանի մասին

Ավելի մեծ անարգանք սպայի պատվին չկա. Փաշինյանը՝  Վանեցյանի մասին

ԱՄՆ-ում կայացած իր ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստին, մասնավորապես Վանեցյանի՝ սպայի արժանապատվությանը վերաբերող դիտարկմանը․

«Պարոն Վանեցյանը իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։ Հասկանում եք, չէ՞ դա ինչ է նշանակում, դա մոտավորապես կարող է նմանվել․․․ ես, ի միջի այլոց, չեմ իմացել, որ Վանեցյանի հայտարարությունը ծառայության կայքում է տեղադրվել, հետո հանվել է, բա պիտի շարունակել մնա՞լ։ Ինձ թվացել էր, թե հրամանագիրը ստորագրվել է, նոր է եղել հայտարարությունը։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը, որովհետեւ նման բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները»։