Մեր նպատակը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է․ իրանցի գեներալ

Մեր նպատակը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է․ իրանցի գեներալ

Արևելյան Ատրպատական նահանգի հրամանատարների եհտ հանդիպման ժամանակ, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին ասել է․

«Իրանի արտաքին քաղաքականության հիմքում հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդակցության համապատասխան մայրուղիների ստեղծումը և օգտակար մշակութային, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները։ Իրանն իր հարևանների հետ շատ ընդհանրություններ ունի»։

Գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի խոսքով, Իրանը Հյուսիսի ու Հարավի, Արևելքի ու Արևմուտքի միջև կապի ոսկե կետն է և ունի մեծ առավելություն․

«Մենք շատ ընդհանրություններ ունենք մեր հարևանների հետ։ Իրանի հիմնական քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների ամրապնդումն է, հաղորդակցության համապատասխան մայրուղիների ստեղծումը և մշակութային, տնտեսական և քաղաքական փոխհարաբերությունները»։

Մենք ձգտում ենք կառուցել ուժեղ ու զարգացած Իրան, ժամանակակից ու իսլամական Իրան և զարգացող Իրան՝ տնտեսական, քաղաքական, մշակութային և առևտրային ոլորտներում, ընդգծել է նա։