Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»

Պյեր-Էմերիկ Օբամեյանգը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»

El Mundo Deportivo-ի փոխանցման համաձայն, լոնդոնյան «Արսենալի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է հեռանալ իր ակումբից՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Գաբոնցի մարզիկը պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս ակումբը, հիշեցնենք, որ փոխարինող է փնտրում Լուիս Սուարեսին։ Մարզիկն արդեն համաձայնվել է տեղափոխվել, սակայն ակումբի ղեկավարությունը առանձնապես հակված չէ բաց թողնել մարզիկին, քանի որ հույս ունի, որ Օբամեյանգի հետ միասին կկարողանա հաջողությամբ ավարտել սեզոնը։