Լոնդում հորդորում են խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան հարկ է, որ խաղաղապահ ուժեր ուղարկի Ուկրաինա, այն բանից հետո, երբ կավարտվեն պատերազմական գործողություններն այնտեղ։ Այս մասին հայտարարել են 2017-19 թթ եւ 2023-24 թթ բրիտանական պաշտպանական գերատեսչության ղեկավարներ եղած Գեւին Վիլյամսոնն ու Գրանթ Շեփսը՝ բրիտանական The Telegraph-ի հետ զրույցում։ Նրանց կարծիքով, բրիտանական զորակազմի մասնակցությունը հետպատերազմական խաղաղարար ուժերում կողջունվեր, սակայն դա այն փոքր մասն է, որի կարիքն ունի Ուկրաինան։
Լոնդոնը Կիեւին օգնելու հարցում եղել է առաջամարտիկ, եւ պետք է բրիտանական կառավարությունն օգնի, որպեսզի Կիեւը դառնա ՆԱՏՕ-ի անդամ։ Ավելի քիչ օգնությունը կլիներ դավաճանական քայլ Ուկրաինայի հանդեպ, գրում է պարբերականը։ Բացի այդ, Ուկրաինայի խաղաղության եւ անվտանգության ամրապնդման համար անհրեժեշտ են իրական քայլեր։ Նաեւ կարեւոր է, որ ապագայում Ուկրաինայի անվտանգությունն ապահովվի դրսից, լինի դա ՆԱՏՕ-ի շնորհիվ, թե այլ երկրների, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, որոնք կարող են դիտարկվել որպես հուսալի գործընկերներ։
Կարծիքներ