Հերթական մահափորձը. նախկին պատգամավորի կյանքը չի հաջողվել փրկել

Գրել էինք, որ հուլիսի 19-ի երեկոյան Լվովում հարձակման է ենթարկվել Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր, բանասիրական գիտությունների դոկտոր Իրինա Ֆարիոնը։ Այս մասին Facebook-ում հայտնել էր Լվովի լրագրող և Espresso հեռուստաալիքի հեռուստահաղորդավար Մարտա Օլիյարնիկը։
Ավելի ուշ Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Իգոր Զինկևիչը հայտնել է, որ Իրինա Ֆարիոնը կյանքը փրկել չի հաջողվել:
Հիշեցնենք, որ ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, 60-ամյա գործչի վրա կրակել են այն ժամանակ, երբ վերջինս դուրս է եկել իր տան շքամուտքից: Կրակողը, ըստ նախնական տեղեկությունների, եղել է 20-25 տարեկան մի երիտասարդ: Ականատեսների վկայությամբ՝ նա կրել է ձեռնոցներ, իսկ զենքն առանց խլացուցիչի է եղել:
Կարծիքներ