Այդ պատերազմը ե՞րբ կսկսվի, թիրախները ո՞ր մեծ պետությունները կլինեն

Այդ պատերազմը ե՞րբ կսկսվի, թիրախները ո՞ր մեծ պետությունները կլինեն

Այս տարածաշրջանում շրջում է մեծ պատերազմի ուրվականը, թե այդ պատերազմը երբ կսկսվի, թիրախները ո՞ր մեծ պետությունները կլինեն՝ Իրա՞նը, թե՞ Ռուսաստանը՝ դեպքերը ցույց կտան: Բայց ամեն զարգացման պարագայում Հայաստանը մնում է թիրախ, Հայաստանը մնում է պատերազմի թատերաբեմ դառնալու վտանգի տակ։Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուբեն Մելքոնյանը։

«Սպառնալիք պետությունների զորավարժությունների, ռազմական գործողությունենրի նախապատրաստման ու մյուս քայլերը պետք է ընկալվեն որպես պոտենցիալ սպառնալիք»,- հավելեց նա։

Խոսելով ապաշրջափակման մասին՝ թուրքագետը ասաց, որ դա դրական փաթեթավորված սպառնալիք է Հայաստանի համար։

«Այսինքն, Արցախի օկուպացիայի հետևանքով Թուրքիան հիմա էլ առաջարկում է «հնարավորություն»՝ մեկ այլ սպառնալիք սահմանների բացում, կոմունիկացիաների ապաշրջափակում: Սպառնալիք է, որովհետև հենված չէ մեր պետական արժանապատվության վրա, դիվանագիտական բնական գործընթացի արդյունք չէ՝ կապիտուլյացիոն ռեժիմի շարունակություն է, և բացի այդ՝ Թուրքիայի կողմից ոչ թե բարի կամքի դրսևորում է, այլ նույն թշնամական քաղաքականությունն է՝ այլ փաթեթավորմամբ»,- նշեց նա։

«Իշխանության կոզմից ինքնախաբեություն է ապաշրջափակումը դրական լույսի ներքո տեսնելը »,- նշեց նա։