Հայաստանին վերաբերվում են որպես երկրորդ հայրենիքի, կամ ուղղակի աշխատավայրի կամ ուղղակի «խոպանի»

Հայաստանին վերաբերվում են որպես երկրորդ հայրենիքի, կամ ուղղակի աշխատավայրի կամ ուղղակի «խոպանի»

Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղավիացիայի կոմիտեում չգիտեմ ինչ է եղել, բայց լավ չէ, որ Տաթևին Ռևազյանը Հայաստանում չէ: Թող սխալված լինեմ, բայց չի կարելի նշանակել կադրեր, որոնք Հայաստանին վերաբերվում են որպես երկրորդ հայրենիքի, կամ ուղղակի աշխատավայրի կամ ուղղակի «խոպանի»: Թող ամեն ինչ կարգավորվի մեր երկրի համար, բայց եթե քաղավիացիայի խնդիրների մասին գրված հոդվածները ճիշտ են, ապա պետք է հարուցի քրեական գործ, ոլորտի պատասխանատուն ու նրա թեկնածությունն առաջարկած անձը պետք է տեղում ազատվեն աշխատանքից, մինչև քննության ավարտը: Դրսից լինելը դեռ չի նշանակում լավը լինել, սիրուն ֆոտո դեռ լավ աշխատանքի նշան չէ:
Այսքանով սահմանափակվում եմ հաշվի առնելով գնալով սրվող իրավիճակը»: