Ռուսաստանը նոր լիազոր ներկայացուցիչ ունի ՀԱՊԿ-ում 

Ռուսաստանը նոր լիազոր ներկայացուցիչ ունի ՀԱՊԿ-ում 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ՌԴ ԱԳ նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Ագասանդյանը նշանակվել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ։ Նախկինում այդ պաշտոնն զբաղեցնող Անդրեյ Շվեդկովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Նշանակել ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Միքայել Վադիմի Ագասանդյանին Ռուսաստանի լիազոր ներկայացուցիչ ՀԱՊԿ-ում»,- ասված է հրամանագրի մեջ։