Բազում գյուղում և Դուցի զորամասում երեկվանից հոսանք չկա

Բազում գյուղում և Դուցի զորամասում երեկվանից հոսանք չկա

Երեկվանից Լոռու մարզի Բազում համայնքում և Դուցի զորամասում հոսանք չկա։ Այս մասին «Հրապարակին» ահազանգեց համայնքի բնակիչներից մեկը։ Բազումի համայնքապետ Սրբուհի Հարությունյանը մեզ հետ զրույցում հաստատեց լուրը՝ ասելով, որ խնդիրը կապված է ենթակայանի վթարի հետ, այժմ, ըստ համայնքապետի, վերանորոգման աշխատանքներ են կատարվում․

«Խնդիրն այն է, որ մենք ենթակայան ունենք, այդ ենթակայանում ինչ-որ բան է այրվել, հիմա աշխատում են, սարքում են։ Երեկ՝ երեկոյան է անջատվել, ես Երևանում եմ եղել, ժամը մոտավորապես 8-ից 8-ն անց կես»,- ասաց համայնքապետը։

Հարցրինք՝ ճի՞շտ է, որ համայնքում գազ էլ չկա, բնակիչը նաև մեզ նման տեղեկություն էր փոխանցել․

«Չէ, գազ ունենք, բոլորը ունեն գազ»,- պատասխանեց Հարությունյանը։

Հարությունյանին հարցրինք նաև, թե ինչպե՞ս են համայնքի բնակիչները գոյատևում արտակարգ դրության պայմաններում․

«Ենթակվում ենք բոլոր կանոններին, բնակիչները դուրս չեն գալիս, միմյանց հետ չեն շփվում ։ Լավ է, որ ժողովուրդը լավ ընդունեց այդ խորհուրդը, հասկանալով , թե ինչ է։ Խանութներում ամեն ինչ կա, խնդիր չունենք»,- պատասխանեց Սրբուհի Հարությունյանը։