Դու Մայր Թերեզայի միավորո՞ւմ ես, թե՞ բարեկիրթ օրիորդների դպրոց
Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանին խնդրեցինք կարծիք հայտնել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի արտահայտության առիթով: Նա ասում է՝ Հայաստանը հնարավորություն չունի կռվելու ադրբեջանցիների դեմ, ուստի միակ ելքը սահմանազատումն է։
Նա ասաց.
«Էլ ի՞նչ «Երկրապահ» է` ավելի լավ է, գնան տներով։ «Երկրապահը» էն կառույցն է, որ եթե անգամ ամբողջ աշխարհը ասի, որ Հայաստանը չի կարող պաշտպանվել, նա բազեի նման պետք է պատրաստ լինի պաշտպանության, անգամ տրամաբանությունից դուրս լինելով, պետք է կանգուն լինի։ Դու Մայր Թերեզայի միավորումը չես, բարեկիրթ օրիորդների դպրոցը չես, դու պետք է կռվարար լիենես, դու կաս դրա համար։ Եթե դու այլ բան ես ասում, դու էլ ի՞նչ «Երկրապահ»։
Նայեք՝ Ալիևը ինչ ինֆորմացիոն արշավ է տանում․ հոկտեմբերի 17-ին գրավեցինք Ջեբրայիլը, նոյեմբերի 6-ին՝ Շուշին, նշում են հերոսների անուններ։ Մենք ի՞նչ ենք անում։ Սեպտեմբերի 20-ը՝ Արցախի հայաթափման օրը, եկավ, անցավ, կես բերան մեր օֆիցիալ իշխանությունները չասեցին, որ հայաթափումից մի տարի անցել է։ Բա նախկիննե՞րը։ Ասում էին՝ ռուսը չի թողնի կռիվ լինի, տեսաք՞, ոնց թողեց։ Նրանք չեղած Խոջալուն դրոշ են սարքում, իսկ մենք Ցեղասպանության մասին ասում ենք՝ մեր առաջնահերթությունը չի։ Բա ի՞նչն է քո առաջնահերթությունը»։
Կարծիքներ