«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում կուսակցության նախագահ է ընտրվել Արթուր Վանեցյանը

2020թ. մայիսի 30-ին տեղի է ունեցել «Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարը։
Համագումարի օրակարգում են եղել կուսակցության նախագահի, խորհրդի և վերստուգիչ մարմինների ընտրության, կանոնադրական և ծրագրային փոփոխությունների հարցերը։

«Հայրենիք» կուսակցության արտահերթ համագումարում միաձայն կուսակցության նախագահ է
ընտրվել Արթուր Վանեցյանը։ Ձևավորվել է կուսակցության 9 հոգուց բաղկացած խորհուրդը՝ ԱրթուրՎանեցյան, Խաչիկ Գալստյան, ժասմեն Ասրյան, Արա Սահակյան, Ռոբերտ Հարությունյան, ԱրմինաԴարբինյան, Արսեն Բաբայան, Սոս Հակոբյան, Նարինե Ադոնց կազմով, վերստուգիչ մարմինը (նախ․՝Զավեն Հակոբյան), հաստատվել են կանոնադրական և ծրագրային փոփոխությունները։
«Հայրենիք» կուսակցությունը գործելու է աջ կենտրոնամետ քաղաքական դաշտում։

«Հայրենիք» կուսակցության մամուլի ծառայություն