Փարամազյանը կմնա կալանավորված. Դանիելյանը մերժել է կալանավորման դեմ բողոքը

Փարամազյանը կմնա կալանավորված. Դանիելյանը մերժել է կալանավորման դեմ բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժել է Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը, ուստի Քաջարանի համայնքապետը մնալու է կանալքի տակ։

Նշենք,որ երեկ կալանավորման դեմ պաշտպանների բողոքի ժամանակ Փարամազյանի փաստաբանները դատավոր Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, որը մերժվել էր, իսկ պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը նախապես էին հայտնել , որ եթե Դանիելյանը մերժի իր ինքնաբացարկի միջնորդությունը, ապա նիստի շարունակությանը չեն մասնակցելու։

Հիշեցնենք՝ Փարամազյանի պաշտպանները դատավոր Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելով՝ պնդում էին, որ իրենք համաձայն չեն այն փաստին, որ գործը Դանիելյանին ոչ թե մակագրվել է մակագրման համակարգիչների միջոցով, այլ դրանց բացակայության պայմաններում Վերաքննիչի նախագահն է մակագրել Դանիելյանին։ Փարամազյանի պաշտպանների պնդմամբ՝ ոչինչ պատահական չէ, նրանք դիտավորություն են տեսնում, այդ թվում և մասնավորապես համակարգիչների անհետացման հետ կապված։