Հիմնադրամն ու իր «տոնավաճառները»

Հիմնադրամն ու իր «տոնավաճառները»

Հիմնադրամն ու իր «տոնավաճառները»

Մինչ ռեժիսոր, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը հրապարակավ՝ ֆեյսբուքյան էջով հայտարարում է․

«Հենց հիմա զգուշացնում եմ բոլորին․ եթե էս տարվա ամանորին ՀՀ քաղաքների հրապարակներում տոնածառներ են դրվել, ԱՆՁԱՄԲ ՋԱՐԴ ՈՒ ՓՇՈՒՐ ԵՄ ԱՆԵԼՈՒ, ԲՈԼՈՐԸ, ՀԱՏ ՀԱՏ: Ի՞նչ եք պատրաստվում տոնել ․․․․․․․: Նայե՛ք, ասել եմ!!! Հլը բախտերդ փորձեք»,:

Գրեթե նույն ժամանակ հրապարակ է իջնում «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հայտարարությունը՝ նույն ամանորյա թեմայով, որում մասնավորաբար նշվում է․ 

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը հայտարարում է պատերազմի հետևանքով տուժած Արցախի ժողովրդին սատարող մի շարք ծրագրերի մասին՝ փոքրիկ արցախցիների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառի կազմակերպում Ստեփանակերտում, ամանորյա միջոցառումներ զինվորականների երեխաների համար Երևանում և ՀՀ մարզերում»։

Ռուբեն Մխիթարյանի հայրենասիրությանն ու ազնվությանը հազար անգամ ավելի եմ հավատում, քան վարչապետի տիկնոջը, հետևաբար ոչ միայն ողջամիտ կասկածներ ունեմ այդ հիմնադրամում ներգրավված ֆինանսական միջոցների նպատակային օգտագործման, քաղաքական նպատակներով դրանց չշահարկման, այլև հիմնադրամի ղեկավարության՝ հոգաբարձուների խորհրդի, նրա նախագահի գործողությունների և քայլերի՝ ստեղծված իրավիճակին բարոյահոգեբանական համարժեքության առումով։ Մի ամբողջ ազգ է սև հագել, ապիկար ու հայրենադավ կառավարիչների մեղքով սանձազերծված պատերազմին 5000-ից ավելի զոհ է տրվել, ունենք տասնյակ հազարավոր վիրավորներ, հազարավոր անհայտ կորածներ, հարյուրավոր գերեվարվածներ, բայց կառավարության շենքում «նստող» բարեգործական հիմնադրում մտածում են «ամանորյա միջոցառումներ» անցկացնելու մասին․ սա դեռ քիչ է, այնքան անհաղորդ են համազգային ողբերգությանը, որ հայտարարության մեջ նույնիսկ օգտագործում են «տոնավաճառ» բառը։

Արցախցի երեխաների համար ողբերգական այս օրերին «տոնավաճառ» կազմակերպելու փոխարեն՝ այնպես անեիք, որ արցախցի երեխաներից չխլվեր ամենանվիրական տոնը, որ մշտապես նրանց հետ էր՝ Արցախ աշխարհը։ Հիմա՝ այսքան կորուստներից, այսքան արյուն հեղվելուց հետո ի՞նչ «տոնավաճառ», ա՛յ անմեղսունակներ։

Եվ ասվածը թող չընկալվի այնպես, թե արցախցի մանուկների համար պետք չէ սուրբծննդյան միջոցառումներ կազմակերպել, փորձել նրանց հնարավորինս ուրախ «անցկացնել» դառնաղետ 2020-ից 2021 թվական։   

Անշուշտ, պետք է, բայց ամբողջ խնդիրն այն է, թե՝ ո՛վ։

Նա՛, ով ունի դրա բարոյական իրավունքը։

 

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ