«Հրապարակ». Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմի» տնօրենն ու «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահը

«Հրապարակ». Ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմի» տնօրենն ու «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահը

Երեկ ձերբակալվել են «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանը եւ «Էլիպս» ընկերության գլխավոր հաշվապահ Սահականույշ Սահակյանը, որոնք մեղադրվում են Քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խարդախություն առանձնապես խոշոր չափերով) եւ 325 հոդվածի 2-րդ կետի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ եւ այլն կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը)։ «Սեքյուրիթի դրիմ»-ը սպասարկում է արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը: «Էլիպսի» սեփականատերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաեւ «Սեքյուրիթի դրիմ»-ում։
Կապն այն է, որ խախտումներն արձանագրում են «Սեքյուրիթի դրիմի» տեսախցիկները, իսկ «Էլիպսը» որոշում է՝ խախտում կա՞, թե՞ ոչ։