Րաֆֆի Հովհաննիսյանը պայքա՞ր է սկսում․  ժամանակավոր կառավարության անդամների ցուցակ հրապարակեց

 Րաֆֆի Հովհաննիսյանը պայքա՞ր է սկսում․  ժամանակավոր կառավարության անդամների ցուցակ հրապարակեց

Ես հույս եմ հայտնում, որ մինչև սեպտեմբերի 1-ը՝ Արցախի պետական տոնի նախօրեն, Արցախի իշխանությունը, գեներալ-մայոր Վոլկովը, ՀՀ ԱԱԾ-ն կգտնեն իրենց լիազորությունները, արժանապատվությունը և կվերականգնեն իմ բացառիկ իրավունքը՝ լինելու Արցախի տարածքում և ինչպես ամեն տարի, այս տարի էլ մասնակցելու եմ Արցախի Հանրապետության հռչակման տոնակատարությանը: Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Որպես ՀՀ քաղաքացի և հայ մարդ, իմ բացառիկ իրավունքն է լինել մեր հայրենիքում՝ Արցախի հանրապետությունում։ Իրականում ես թաքնվելու խնդիր չունեմ և ակնկակում եմ, որ Աղավնոն, միջանցքն իր տեղում կլինեն և պետկան մարմիններն, Արցախի բարձրագույն իշխանությունը, գեներալ-մայորը կվերականգնեն հայերի բացառիկ իրավունքը»,- պնդեց Հովհհաննիսյանը։

«Միասնության կոչ եմ անում  ՀՀ քաղաքական ուժերին, Նիկոլ Փաշինյանին կոչ եմ անում հրաժարական տալ, նրա ընտանիքին ու նրա ղեկավարած քաղաքական ուժին սթափվելու կոչ եմ անում։ Ես օգոստոսի 8-ին լինելու եմ հրապարակում»,- ասաց Հովհաննիսյանը, նա անգամ ժամանակավոր կառավարության մասին խոսեց, աննուններ թվարկեց, թե ովքեր պետք է լինեն այնտեղ։

«Արման Թաթոյան, Արկադի Մանուկյան, Վազգեն Մանուկյան, Ավետիք Չալաբյան, Պարույր Հայրիկյան, Ռուբեն Վարդանյան, Գևորգ Գևորգյան, Լիլիթ Գալստյան, Մհեր Գրիգորյան, Համբարձում Մաթևոսյան, Աննա Գրիգորյան, Արմեն Դարբինյան, Վահան Արծրունի, Գագիկ Գինոսյան, Բագրատ Սրբազան։ Սրանք են այն մարդիկ, ում ես տեսնում եմ այդ կառավարությունում», -ասաց Հովհաննիսյանը ժամանակավոր կառավարության իր տարբերակը հրապարակելիս։ «Ցուցակում ներառված անձանց հետ չեմ խոսել, նրանք իմ այդ տեսակետի մասին տեղյակ չեն։ Սա իմ ցուցակը չէ, սա մեթոդաբանությունն է, որով ուրիշները պիտի սկսեն մտածեն։ Ոչ, ես որևէ մեկին օգոստոսի 8-ին հանրահավաքի հրավեր չեմ անում, ուղղակի տեղեկացնում եմ, որ 8-րդ ամսի 8-րդ օրը լինելու եմ հրապարակում»,- հավելեց նա։