Ինչու՞ ՌԴ-ն մերժեց ՀՀ ընդդիմությանն ու պաշտպանեց Փաշինյանին․ Զատուլինի արձագանքը

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինին, որի մուտքը Հայաստան արգելվել է Փաշինյանի իշխանությունների կողմից, հայտարարել է, թե Մոսկվան ժամանակին հրաժարվել է աջակցել հայկական ընդդիմությանը և ընտրություն է կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգտին։
«Այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշեց 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ընդդիմությունը դիմեց Ռուսաստանի Դաշնությանը և խնդրեց ինչ-որ կերպ տեսանելիորեն աջակցել իրեն։
Սակայն ռուսական կողմը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ եթե հայկական ընդդիմությունը գա իշխանության, ապա կարող է հրաժարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, որը վերջ դրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին։
Փաստաթղթից հրաժարվելը կարող էր նոր պատերազմ հրահրել, կարծում էր Մոսկվան, իսկ Ռուսաստանն ինքը չէր ցանկանա ներքաշվել դրա մեջ։
Մենք ասացինք՝ ոչ մի դեպքում։ Իսկ եթե Փաշինյանին ինչ-որ բան պատահի, չէ՞ որ նա եղել է երեք կողմերից մեկն, ով ստորագրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը։
Եթե նա չլինի, ապա նորից պատերազմական գործողություններ կսկսվեն, մենք կներքաշվենք, մեզ կներքաշեն, մենք չենք ուզում, որ մեզ ներքաշեն, մենք մեր գործերն ունենք, այնպես որ նրան ձեռք մի տվեք»,- ասել է Զատուլինը, որը Փաշինյանի ռեժիմի խիստ քննադատներից մեկն է։
Կարծիքներ