Եթե 10 հոգով մեկին ամեն մեկը մի հատ խփի, կարո՞ղ  է քրգործ չհարուցեն․Մարուքյան

Եթե 10 հոգով մեկին ամեն մեկը մի հատ խփի, կարո՞ղ  է քրգործ չհարուցեն․Մարուքյան

ԱԺ ԼՀԿ խբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը իր ասուլիսում անդրադարձավ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի քաղաքական և իրավական գնահատականներին։ Մարուքյանը նախ սկսեց քաղաքական հետևաքներից՝ արձանագրելով, որ ամենաբարձր մակարդակով բռնությունը արդարացվել է․

«Խորհրդարանում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո հայտարարություն էինք արել այն մասին, որ մենք կսպասենք իշխանությունների իրավական և քաղաքական գնահատականներին, որից հետո մենք մեր անելիքները կորոշենք և կհայտարարենք դրա մասին, և մինչ այդ պահը չենք ներկայացել ԱԺ նիստերին։ Կուզեմ ասել, որ շաբաթ օրը իրավական գնահատականը եղավ և հիմա կարող ենք ամփոփել՝ ինչ ունենք։ Առաջինը արձանագրենք, որ խորհրդարանում տեղի ունեցած բռնությունից հետո մենք քաղաքական գնահատական էինք ակնկալում, ինչը չտրվեց և ամենաբարձր մակարդակում այն արդարացվեց, այսինքն՝ ընդդիմադիր խոսքը, քննադատական խոսքը, այլընտրանքային մոտեցումների ներկայացումը գնահատվեց որպես սադրանք, որից հետո տարբեր հարթակներում քննադատական խոսքին ասում են սադրանք, դա արդեն պիտակավորված է։ Հետո արդեն լեգիտիմացվեց, որ եթե կա «սադրանք», ուրեմն կարելի է բռնության ենթարկել, և քաղաքական մասով կարող ենք արձանագրել, որ գործող իշխանությունը շեղված է հեղափոխության արժեքներից՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, խոսքի ազատություն, քաղաքական ուժերի ազատ գործունեություն, ընդդիմախոսության հարգանք ․․․ այս արժեքներից շեղված վիճակ ունենք, և սա արդեն իրողություն է»,- ասաց ԼՀԿ առաջնորդը։

Դառնալով տեղի ունեցածի իրավական հետևանքներին՝ Մարուքյանն ասաց, որ եթե ծեծի հանցակազմ չկար, ապա կարող էր խուլիգանության հանկանիշներով գործ հարուցվել, ապա մեջբերեց մի հումոր, ըստ որի՝ եթե մեկին 10 հոգին մեկական անգամ հարվածում են, ապա քրեական գործ հարուցելու կարիք չկա․

«Շաբաթ օրը ՀՔԾ-ն մամուլի հաղորդագրություն տարածեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է նյութերով։ Մենք բողոք չէինք ներկայացրել, դեպքը քննարկման առարկա էր դարձել մամուլի նյութերով և քննարկվել էր որպես հանրային տիրույթի ենթադրյալ հանցագործություն, այսինքն՝ մասնավոր գանգատի տարածք չէ, այլ հանրային։ Մեզ կանչել են, բացատրություն ենք տվել՝ ես, մեր խմբակցությունից պատգամավորներ, ենթադրում եմ նաև՝ «Իմ քայլը» դաշինքից և այլ ուժերից, և վերջում ասում են, որ քրեական գործի հարուցումը մերժվում է, քանի որ Վճռաբեկ դատարանը ասել է, որ եթե յուրաքանչյուրը մեկ անգամ է հարվածել ․․․ հիմա հումոր են դարձրել, ասում են, եթե 10 հոգով մեկին ամեն մեկը մի հատ խփի, կարո՞ղ  է քրգործ չհարուցեն․․․ մի խոսքով՝ մերժվել է։ Մենք արձանագրում ենք՝ Հայաստանում գործող իշխանությունները ընդդիմադիր խոսքը որակում են որպես սադրանք, արդարացնում են ընդդիմադիր խոսքի նկատմամաբ բռնության կիրառումը, արդարացնում են մարդկանց հետևից խփելը, իրավական պորցեսները չեն գնում իրավական պետության և իրավունքի գերակայության համատեքստում, հետևաբար եթե իշխանական պատգամավոր է բռնության ենթարկվել, անպայման կհարուցվի քրեական գործ, խափանման միջոցը անպայման կլինի կալանք, իսկ եթե ընդդիմությանն եք բռնության ենթարկել, այ դա ոնց որ խնդիր չի, որովհետև ընդդիմությունը «սադրում է»։ Մենք այլևս այս գնահատականների լույսի ներքո ենք շարունակելու խորհրդարանում աշխատել՝ հաշվի առնելով, թե ում հետ գործ ունենք»,- ասաց Մարուքյանը։