Թուրքական բանակը հատել է Սիրիայի սահմանը

Թուրքական բանակը հատել է Սիրիայի սահմանը

Թուրքական զինուժի առաջին ստորաբաժանումները այսօր հատել են Սիրիայի հետ սահմանը այն շրջանում, որտեղ նախատեսվում է իրականացնել ռազմարշավ, ընդդեմ սիրիաբնակ քրդական խմբավորումների եւ ստեղծել անվտանգության գոտի։ Այս մասին հայտնում է Bloomberg լրատվական գործակալությունը։ Թուրքիայի ռազմական նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ զորաշարժի շարունակվում է եւ ընթանում են ամբողջ թափով ռազմարշավի նախապատրաստական աշխատանքները։