Ո՞ր միգրանտները արտոնություններ կստանան ՌԴ-ում. հայերին կհետաքրքրի

Ո՞ր միգրանտները արտոնություններ կստանան ՌԴ-ում. հայերին կհետաքրքրի

Օտարերկրյա բարձր որակավորում ունեցող մասնագետներն ազատվում են ռուսաց լեզվի քննություն հանձնելու պահանջից։ Նրանց հնարավորություն է տրվում նաեւ ընտանիքի անդամներին իրենց հետ բերել Ռուսաստան։ 

Գործատուներն իրենց հերթին հատուկ թույլտվություն ստանալու կարիք չունեն նման մասնագետների աշխատանքի ընդունելու համար։

«Բարձր որակավորում ունեցող մասնագետներն ունեն մի շարք առավելություններ։ Նրանք ազատված են ռուսաց լեզվի, Ռուսաստանի պատմության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրության հիմունքների քննություններ հանձնելու պարտավորությունից. կարող են իրենց ընտանիքն իրենց հետ բերել Ռուսաստան. իրավունք ունեն իրենց և իրենց մերձավոր ազգականների համար պարզեցված ընթացակարգով կացության թույլտվություն ստանալ»,- ասվում է ՆԳՆ-ի փաստաթղթերում, որոնք հասանելի են ՌԻԱ Նովոստի-ին։

Վիզաները տրվում են աշխատանքային թույլտվության տևողության համար, սակայն դրանց ժամկետը չի կարող գերազանցել երեք տարին։ 

Միևնույն ժամանակ, գործատուները հատուկ թույլտվություն չեն պահանջում բարձր որակավորում ունեցող օտարերկրյա աշխատողներ ներգրավելու և օգտագործելու համար:

Ըստ ռուսական ԶԼՄ-ների, ՌԴ Պետդումա քննարկման կներկայացվի օրինագիծ, որը նախատեսում է միգրանտների մասնագիտությունների, պաշտոնների և աշխատանքային գործունեության տեսակների պարտադիր նշում իրենց արտոնագրերում։ 

Նախաձեռնության պատճառ է դարձել Ռուսաստանում աշխատաշուկայում ստեղծված բարդ իրավիճակը։ Որոշ պատգամավորներ, ընդհակառակը, կոչ են արել մեկ տարածաշրջանում միգրանտների թվաքանակի քվոտա սահմանել՝ նրանց հոսքը զսպելու համար, հաղորդում է 360 ալիքը։