Կխաղա՞ Մխիթարյանը «Բարսելոնայի» դեմ

Կխաղա՞ Մխիթարյանը «Բարսելոնայի» դեմ

Վաղը՝ հոկտեմբերի 4-ին, Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հերթական տուրի շրջանակում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ ուժերն է չափելու կատալոնական «Բարսելոնայի» հետ։

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքն իր դիտարկումներն է արել ու նշել թիմերի հավանական մեկնարկային կազմերը։ ՈւԵՖԱ-ն հավանական է համարում, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը ևս լինելու է մեկնարկային կազմում։ Ըստ հրապարակման՝ «Ինտերի» հարձակման գծում մեկնարկից խաղալու են նաև Բարելան, Լաուտարո Մարտինեսն ու Ջեկոն։

Նշենք, որ Մխիթարյանի «Ինտերը» ազգային առաջնության հերթական տուրի շրջանակում օրերս զիջել էր «Ռոմային», որտեղից էլ ֆուտբոլիստը տեղափոխվեց Միլան։