Այդքան ռեսուրսներով նրա հանրահավաքին գնաց մի 15 հազար մարդ, դա նշանակում է, որ ժողովուրդը արդեն իր հետ չէ. Մանուկյան

Այդքան ռեսուրսներով նրա հանրահավաքին գնաց մի 15 հազար մարդ, դա նշանակում է, որ ժողովուրդը արդեն իր հետ չէ. Մանուկյան

2,5 տարի առաջ ես ասում էի, որ դրսի ուժերը օգտվելով մեր ժողովրդի բնական ցանկությունից՝ արդարության, օրինականության, կարողացան գրավել Հայաստանը: Հայաստանը գրավյալ երկիր է: Եթե երկիրդ գրավել է թշնամին, ուրեմն նրա դեմ պայքարի բոլոր ձեւերն օրինական են, բայց մենք ընտրեցինք քաղաքական պայքարի ճանապարհը: Հանրապետության հրապարակում վարչական ռեսուրս օգտագործելով հանրահավաքի եկավ, ասենք մի 15 հազար մարդ: Դա նշանակում է, որ ժողովուրդն արդեն իր հետ չի: Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ, իր ելույթում ասաց ՀՓՇ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Նիկոլի երկրորդ հենարանը ուժային կառույցներն են, իսկ ուժայինները ողնաշարը բանակն է: Եթե բանակը անցնում է մի կողմ, մյուս ուժայինները անցնում են այդ կողմ, կամ այս ռազմական վիճակի պայմաններում չեն կարող թպրտալ»,- վստահեցրեց Մանուկյանը։

«Դուք Նիկոլ Փաշինյանին համարում եք դավաճան, ինձ համար ինքը դավաճան չի, թշնամի է»,- հավելեց նա։