Կորոնավիրուսի պատճառով մոտ 39 միլիոն մարդ ԱՄՆ-ում կորցրել է աշխատանքը

Կորոնավիրուսի պատճառով մոտ 39 միլիոն մարդ ԱՄՆ-ում կորցրել է աշխատանքը

Կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված կարանտինային պայմաններով պայմանավորված, Միացյալ Նահանգներում մոտ 39 միլիոն մարդ կորցրել է աշխատանքը։ Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ Աշխատանքի նախարարության ներկայացրած տվյալները։

Միայն անցյալ շաբաթ գործազուրկ է դարձել ավելի քան 2,4 միլիոն մարդ։ Վերջին յոթ շաբաթների ընթացքում գործազրկության նպաստ ստանալու համար հայտերի թիվը սկսել է նվազել, սակայն նախապանդեմիական շրջանի համեմատ այն ավելացել է 10 անգամ։